«Ինչպես և սպասում էի, իրեն Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ հռչակած, բայց իրականում կովկասյան թաթարներին միայն ներկայացնող Ալլահշուքյուր Փաշազադեն, մի քանի օր ուշացումով, իր ոճին համապատասխան ձևով, պատասխանեց Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը և շարունակել. 

«Նախ նա, ամեն ինչը կողքի դնելով, բոլորիս հիշեցնում է, որ բոլոր դիվերսիաները տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում...այսինքն, դրանով նա արդարացնում է ազերի դիվերսանտներին...հետո փորձում է արդեն մեզ մեղադրել զինադադարի խախտման մեջ... հետո կրկնում է այն ամենը մեր մասին, որ լսում ենք նրանցից արդեն 20 տարի...և ամենավերջում նոր հիշատակում է այն, որ ՄԱՐԴՈՒ կյանքը կարող է վերցնել միայն ԱՍՏՎԱԾ...Ու սրա հետ մերոնք փորձում են բան խոսե՞լ: Ու սա հոգևորակա՞ն է: Սա ինչ գիտի՝ ի՞նչ է մարդասիրությունը կամ մարդու կյանքը գնահատելը...

Հ.Գ. Ի դեպ, փաշազադնիցան իր նամակը գրեց և ուղարկեց "խաղաղության աղավնյակի" միջոցով ՀՀ, երբ սուլթան Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպումից հետո Սոչիից վերադարձավ Բաքու...Twitter-ում խայտառակ ռասիստական գրառումներից հետո Ալլահշուքյուրի նամակով փորձում է ռեաբիլիտացվել....»