«Այս օրերին թեժ մրցակցություն է սկսվել ՀՀ քրեակատարողական հիմնարկի վարչության պետի պաշտոնի համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմնական մրցակցությունն ընթանում է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի, Երևանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանի ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի միջև:
Մեր տեղեկություններով՝ այժմ ամեն մեկն իր ծանոթին է «խառնում» գործը գլուխ բերելու համար, սակայն դեռևս հստակ չէ, թե ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը: Չի բացառվում, որ Հայկ Հարությունյանը նշանակվի ՀՀ ԱԱԽ քարտուղար»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում