Ռուսաստանի Դաշնության Օրյոլի շրջանում հայ քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կաշառք տալ ոստիկանին: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը՝ հղում անելով ռուսական կայքերին:
Ինչպես հայտնում են ձերբակալվածը խոստացել է ոստիկանին տալ 500 ամերիկյան դոլար, եթե վերջինս կօգնի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ:
Նա փաստաթղթեր է ներկայացրել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, որոնց մեջ եղել է նաև ռուսաց լեզվի գիտելիքների ստուգման վկայականը: Սակայն հետաքննության ընթացքում պարզ դարձավ, որ այդ փաստաթուղթը կեղծ է:
Ձերբակալվածը խոստովանել է, որ վկայականը գնել է մոսկովյան մետրոններից մեկում՝ 2.000 ռուբլիով, որից հետո խնդրել է ոստիկանին օգնել իրեն:
Այժմ հետաքննիչները որոշում են քրեական գործ հարուցելու հարցը: