Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 12-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և լուծման եղանակները քննարկելու նպատակով:
Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի աննախադեպ առողջ բերք է ստացվել: Ներկայացնելով գյուղի առաջնահերթ խնդիրները՝ համայնքի բնակիչները խնդրել են Հովիկ Աբրահամյանին աջակցել գյուղի ծայրամասում գտնվող պոմպի համար տրանսֆորմատոր, ինչպես նաև տրակտոր ձեռք բերելու հարցում: Կառավարության ղեկավարը խոստացել է լուծում տալ բարձրացված խնդիրներին՝ հանձնարարականներ տալով պատասխանատուներին:
Արգավանդ համայնքի բնակիչները Հովիկ Աբրահամյանին են դիմել համայնքի մանկապարտեզը վերակառուցելու խնդրանքով, ինչին գործադիրի ղեկավարը դրական է արձագանքել և հանձնարարել ներկայացնել նախագիծ-նախահաշիվ: Տանձուտ համայնքում, անդրադառնալով գյուղացիների բարձրացրած հարցին, վարչապետը խոստացել է ևս մեկ խորքային հոր օգտագործելու հնարավորություն ստեղծել:
Տանձուտից ուղևորվելով Ալաշկերտ համայնք՝ վարչապետ Աբրահամյանն այցելել է գյուղի բնակիչներից մեկի խաղողի այգի, ծանոթացել 5 հա հողատարածքում իրականացվող ծրագրին: Արձագանքելով գյուղացու խնդրանքին՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ներկայացնել խաղողի տնտեսության զարգացմանն աջակցելու բիզնես ծրագիր: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողմից ներկայացվող նման բիզնես ծրագրերի իրականացմանը: Իսկ Սարդարապատ համայնքում գյուղացիները խնդրել են կառավարության ղեկավարին վերամշակող գործարանների հետ քննարկել ընդունվող ապրանքների գների փոքր-ինչ բարձրացման հարցը, քանի որ ներկայիս գինը ցածր է, և ստացվող եկամուտը չի ծածկում գյուղացու ծախսերը:
Արմավիր քաղաքում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերից Արմավիրի պահածոների գործարանի վերանորոգված վարչական շենք տեղափոխված բնակիչներին: Շենքը վերանորոգվել է 2012 թ. Արմավիրի մարզպետարանի կողմից, ստեղծվել են բնակարանային հարմարավետ պայմաններ, սակայն մինչ օրս այստեղ տեղափոխված շուրջ 50 ընտանիք սեփականաշնորհման վկայագիր չի ստացել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արմավիրի մարզպետին մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը բոլոր բնակիչներին տրամադրել սեփականաշնորհման վկայագրեր:
Արմավիրի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետը շրջայց է կատարել բանջարեղենի վերամշակմամբ և պահածոյացմամբ զբաղվող «Լևոն» ՍՊ ընկերությունում, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: Գործարանի արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Բելգիա, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, իսկ 10 տոկոսը մատակարարվում է Հայաստանի Հանրապետության բանակին: Ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկությունը խնդրել է ՀՀ կառավարությանը՝ շրջանառու միջոցների համար վարկ տրամադրել:
Կառավարության ղեկավարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ամփոփել է աշխատանքային այցի արդյունքները՝ նշելով, որ գյուղացիները բարձրացրել են խորքային հորերի օգտագործմանը, վերամշակող գործարանների կողմից ընդունվող գյուղմթերքի գնի փոքր-ինչ բարձրացմանը, գյուղտեխնիկայի տրամադրմանը, վարկավորման պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր: Այս խնդիրների կապակցությամբ վարչապետը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 1 մլրդ 500 մլն ՀՀ դրամ է հատկացրել՝ Արմավիրի մարզում 119 խորքային հորի վերականգնման նպատակով, այսօր քննարկվում է նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման ավելացման հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտին աջակցելու նպատակով կառավարությունը երկարաժամկետ վարկեր տրամադրելու և ջերմոցային տնտեսությունը զարգացնելու ծրագրեր է մշակում: «Մենք ունենք մեծ ռեսուրս՝ մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, որը տրամադրելու ենք գյուղացիներին ջերմոցներ կառուցելու համար: Դա մեծ հնարավորություն է՝ աշխատատեղեր ստեղծելու և արտադրանքն արտահանելու համար», - հավելել է գործադիրի ղեկավարը:
Անդրադառնալով սահմանային միջադեպերին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը տեղեկացրել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը կտրուկ նվազել է:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)