ՕԵԿ-ը Հայաստանի ագրարային համալսարանի տարածքում առանց քաղաքապետարանի թույլտվության է իրականացնում շինարարական աշխատանքներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության երկրորդ տարածքային վարչության պետ Արմեն Գրիգորյանը:

Քաղաքապետարանի աշխատակիցը մասնավորապես ասել է. «ՕԵԿ-ը ինքնակամ շինարարություն է իրականացնում, որը դեռ արձանագրվել է հուլիսին, և այն ժամանակ տուգանվել 200 հազար դրամով: Իրենք շարունակել են շինարարությունը, որի համար այսօր քաղաքապետարանում կազմվել է կրկնակի արձանագրություն և այդ հարցը քննարկվելու է այսօր»: 

Ագրարային Ուսանողական խորհրդի նախագահը հատարարեց, եր իրենք ամեն օր գալու են այդ տարածք և անցկացնելու են շաբաթօրյակ: Իսկ Համալսարանի պրոռեկտորը անդրդառնալով Հովաննես Մարգարյանի ներկայացրած փաստաթղթին, ասաց. «Այդ նամակը դեռ 2008թ. ՕԵԿ-ի քարտուղար Ղուկասյանին է ուղղված եղել: Իրենք խնդրում են տարածք հատկացնել, մենք գրում ենք, որ պատրաստ ենք տարածք հատկացնել, բայց մի քանի պայմաններով, որը պարոն Մարգարյանը չներկայացրեց: Այդ պայմաններն են, որ պետք է անպայման նախագիծը մեզ հետ համաձայնեցված լինեն, ընդ որում, դա կառավարությունը պետք է հաստատեր, քանի որ մենք պետական հիմնարկ ենք և չենք կարող տարածք տալ ՕԵԿ-ին»:

Հիշեցնենք նաև, որ դասախոսները և ուսանողները ոտքով հրել են և շրջել շինհրապարակը շրջապատող ցանկապատը: ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը ցանկապատի մյուս կողմում գտնվելով ամոթանք են տվել բողոքի մասնակիցներին: Երկու կողմից էլ հնչել են փոխադարձ վիրավորանքներ և հայհոյանքներ: