Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել՝ պետական միջոցների վատնում: Այս մասին հաղորդում է երկրի Գլխավոր դատախազությունը:

Խոսքը վերաբերում է Սաակաշվիլիի հանձնարարությամբ Վրաստանի պետական պահակային հատուկ ծառայության կողմից ավելի քան 8,8 մլն լարիի (մոտ 5 մլն դոլլար) վատնմանը: Ինչպես պնդում է դատախազությունը, այդ գումարները ծախսվել են խոհարարի, մերսողի, Իտալիայում զբոսանավի վարձակալության և մի շարք այլ ծառայությունների վրա:

Սաակաշվիլիի մեղքի հաստատման պարագայում  նրան կտրվի 7-11 տարվա ազատազրկում, հաղորդում է «Վրաստան Online»-ը: