ԱՄՆ ռազմաօդային ուժերն օգոստոսի 8-ից 24 ավիահարված են հասցրել Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին: Եվ ահա Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները պայմանավորվել են իսլամիստ գրոհայիններին դիմակայող Իրաքի քրդական միավորումներին զենք մատակարարելու մասին:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահ Ֆրանսուա Օլանդի և բրիտանացի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հեռախոսազրույցի ընթացքում, հողորդվում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։
Համաձայն պայմանավորվածության՝ կողմերը համաձայնեցրել են հետագա գործողությունները երկու ուղղություններով՝ հումանիտար օգնության մատակարարում և բնակչությանն աջակցություն, ինչպես նաև զենքի մատակարարում գրոհայիններին դիմակայող ուժերին, փոխանցում է BBC-ն։