Ռազմիկ Ամյանը այժմ գտնվում է Ղարաբաղում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը: Մասնավորապես հայտարարության մեջ ասվում է.

«Պաշտոնական հայտարարություն լրատվամիջոցների համար.

Ի պատասխան ԶԼՄ-ի բազմաթիվ հարցումների՝ հաստատում ենք, որ Ռազմիկ Ամյանը վերջին օրերի ընթացքում գտնվում է Լեռնային Ղարաբաղում՝ առաջին գծի դիրքերից մեկում, որտեղ փորձում է ոգևորել սահման պահող մեր զինվորներին»: