Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը հասել է 1975-ի, որոնցից 1069-ը մահացել են, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այս տվյալները օգոստոսի 13-ն հրապարակել է Միջազգային առողջապահության կազմակերպությունը:
Այս հաշվառման մեջ են ներառվել ոչ միայն վարակվածներն ու մահացացները, այլև կասկածյալները, որոնք հնարավոր է վարակված լինեն:
Զոհերի մեծամասնությունը Էբոլա վիրուսի պատճառով գրանցվել է Գվինեայում, որտեղ վիրուսը տարածվել է անցած տարվա դեկտեմբեր ամսից: Այստեղ գրանցվել է 377 մարդու մահ հարևան երկիր Լիբերիայում՝ 355 մահ, որոնցից 32-ը վերջին երկու օրվա մեջ:


