Միջազգային կառույցներին Չինարի բնակիչ Կարեն Պետրոսյանի հրապարակային սպանության և նվաստացման մասին ապացույցներ կտրամադրեն YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տ. Բալայանը: Իսկ Կարեն Պետրոսյանի  մարմինը Հայաստան բերելու համար աշխատանքները դեռ շարունակվում են: 

«Մենք համագործակցելու ենք Կարմիր խաչի հետ»,- զրույցում նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 

Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը Հայաստանի քաղաքացի, Չինարի խաղաղ բնակիչ, գերի էր ընկել, զգեստափոխվել, ստորացվել և վերջում սպանվել էր Ադրբեջանի կողմից: