«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս օրերին կառավարության անդամներն ամփոփում են իրենց աշխատանքային 100 օրը: Նրանց կատարած աշխատանքները հանրությանը ներկայացվում են զեկույցների տեսքով, իրականում ոչինչ չի փոխվել: Հովիկ Աբրահամյանի կատարած աշխատանքից դեռևս մի բան է տեսանելի, այն էլ՝ կառավարության շենքում, ավելի է խստացվել լրագրողների ազատ տեղաշարժը կառավարության միջանցքներում, որտեղ նրանք պետք է հարցազրույցներ անեն նախարարների հետ: Անգամ արգելվել է նստել աստիճաններին կամ որևէ հարմար տեղ: Անվտանգության աշխատակիցներն ավելի խստապահանջ են դարձել: Մյուս փոփոխությունը ճաշարանում է կատարվել, փոխվել է աշխատողների համազգեստի գույնը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: