Հնդկաստանի երկրորդ ամենախոշոր ավիաընկերությանը՝ «Jet Airways»-ին պատկանող օդանավը կարող էր անցած ուրբաթ օրը ընկնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի վրա: Եվ այս ողբերգությունը կանխվել ի շնորհիվ թուրք դիսպետչերի ուշադրության:

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ 300 ուղևոր ունեցող օդանավը տեխնիկական պատճառներով կտրուկ կորցրել է բարձրությունը: Իսկ այդ ժամանակ թռիչքի առաջին օդաչուն, վստահելով տեխնիկային, քնած էր, իսկ երկրորդ օդաչուն՝ տարված էր վիդեոխաղերով:

Մի քանի րոպե օդանավը գտնվում էր այլ օդանավի թռիչքային տարածքում և բախումը հնարավոր եղավ կանխել միայն օդանավի վերահսկիչ ծառայության շնորհիվ: Ավիաուղորդողը պահանջել է օդանավից բարձրանալ նախկին դիքին: Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի կառավարությունը արդեն իսկ հեռացրել է երկու օդաչուներին էլ և սկսել է հետաքննություն: