Հայ ժողովուրդը խաղաղություն է ուզում, սակայն այդ դեպքում պատրաստ է նաև պատերազմի:Հայկական բանակը պատրաստական է կատարել իր առջև դրված առաջադրանքները առանց երրորդ կողմի միջամտության: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) նախկին մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը:

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ինչպես ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, այնպես էլ սփյուռքը պատրաստ են իրենց զինվորների կողքին կանգնել: Սակայն Ժամկոչյանի նկատեց, որ պատերազմ չի լինի:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմանին, ներքին լսարանին հասցեագրված Բաքվի հերթական ներկայացումն է: Ադրբեջանական իշխանությունները փորձեցին ցույց տալ իրենց ժողովրդին, թե իբր իրավիճակի տերն են: Սակայն նրանք չէին ենթադրում, որ հայ երիտասարդ զինվորների կողմից վզակոթին կստանան», - հավելեց Ժամկոչյանը: