<<«Նամակ զինվորին» ծրագիրը «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում է տեղի ունենում: Հանրապետության և Ազատության հրապարակներում տեղադրված կլինեն տաղավարներ, որտեղ կլինեն մեր երիտասարդները: Զինվորների մայրերից կհավաքենք նամակներ և կփոխանցենք զինվորներին»,- օգոստոսի 16-ին հրավիրված ասուլիսի ժամանակ իր խոսքում նշեց Արարատյան հայրապետական թեմի Արարատ երիտասարդաց միության ատենապետ Մարիա Բաղդասարյանը:


«Ծրագիրը իր նախաբանն արդեն ունեցել է: Գնացել ենք մանկատներ և երեխաներից ենք վերցրել նամակներ` զինվորին նվիրված: Այցելեցինք նաև հոսպիտալ` վիրավորված զինվորներին այցի և հանձնեցինք նամակները: Ինչպես նաև վերցրեցինք նամակների պատասխանները` նրանց միջև կապն ապահովելու համար: Ծրագիրը մեկնարկելու է վաղը` 18:00-ց մինչև 21:00-ը»:


Վերջում Մ. Բաղդասարյանը ավելացրեց, որ Այգեպարի բնակիչների համար հավաքվելու է օգնություն. «Տեղադրված կլինեն արկղեր, որտեղ առաջին անհրաժեշտության իրեր կվերցնենք, սպասք, հիգիենայի պարագաներ, հագուստ, այն ամենն ինչ անհրաժեշտ է տան համար, սա արդեն Այգեպարի բնակիչների համար»: