ԱՄՆ-ն մերժումով է պատասխանել Ադրբեջանի դիմումին` ձեռք բերելու Աֆղանական «Cougar» և «HMMWV» տեսակի ռազմա-տրանսպորտային միջոցներ: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը՝ թեև սպասելի էր, որ այդ տրանսպորտային միջոցները ներառվելու են Ադրբեջանի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումներում, սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է դրանք վաճառել Ադրբեջանին:

ԱՄՆ այս քայլը բացատրվում է հակամարտող կողմերին զենք վաճառելու էմբարգոյի գոյությամբ: Մեկ տարի առաջ հայտարարվել էր այն մասին, որ Աֆղանստանից դուրս բերվող զինտեխնիկայի մեծ մասը վաճառքի է հանվելու: Նշվում է նաև, որ նախապատվությունը տրվելու է այն երկրներին, որոնք ակտիվորեն մասնակցում են խաղաղարար գործողություններին:

Ադրբեջանական խաղաղապահ ջոկատները ստիպված կլինեն օգտագործել հակաականային պաշտպանական համակարգով հագեցած տեղական արտադրության «Matador» և «Marauder», ինչպես նաև թուրքական արտադրության «Cobra» զրահամեքենաներ: