Անդրանիկ Ալոյանը 13 տարի և 4 ամսվա ազատազրկման է դատապարտվել բանկի 80 հաճախորդների հաշիվների տեղեկատվության գողության համար, ինչպես հաղորդվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում: Բացի այդ, 41-ամյա հանցագործը պարտավորվում է 3,5 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել:
Դատախազների որոշման մեջ նշվում է նաև, որ Ալոյանի կողմից կառուցված սխեման բավականին բարդ եւ ընդարձակ է: Նրա գործողությունների թիրախը հիմնականում տարեց քաղաքացիներ են եղել: Նա նաև մեղադրվում է զենքի ապօրինաբար պահպանման մեջ:
Նրա փաստաբանները խնդրել են բանտարկության ժամկետը նվազեցնել մինչեւ 36 ամիս՝ վկայակոչելով դավադրության մեջ հանցագործի սահմանափակ մասնակցությանը: Ինչպես նշում է The Los Angeles Times պարբերականը՝ Ալոյանի գործունեությունը կապված է «Հայկական ուժ» (Armenian Power) հանցախմբի գործունեության հետ:
Ալոյանը մեղադրվում է ընդհանուր առմամբ 25 մլն դոլար բանկային հաշիվների ֆինանսական տեղեկատվության օգտագործման մեջ: