Չինական ավիաընկերության  ավիադիսպետչերները ննջել են հենց  աշխատանքի պահին, այդ իսկ պատճառով ինքնաթիռը որոշ ժամանակ չի կարողացել վայրէջք կատարել,տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:


Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել մեկ ամիս անց:
Boeing 737 ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Ուհանի օդանավակայանում, սակայն մոտ 12 րոպե չի կարողացել պատասխան ստանալ օդային շարժը կարգավորող աշխատակիցներից: 

 Ինչպես հայտարարել է քաղավիացիայի ներկայացուցիչը՝ օդաչուները նրանց դիմել են մի քանի անգամ, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել և չեն կարողացել կապ հաստատել կառավարման կենտրոնի հետ:

Ի վերջո, ինքնաթիռը կարողացել է կապ հաստատել կենտրոնի հետ և վայրէջք կատարել օդանավակայանում:

Twitter-ի չինական տարբերակը համարվող Sina Weibo-ի շատ օգտատերեր բացասաբար են արձագանքել տեղի ունեցածին:

«Նրանց պետք է հնարավորություն տան բանտում քնելու»,- հավելել է մեկ ուրիշը: