«Քիչ առաջ ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ դրեցի «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով.«Նախագիծը ձևավորվել է հուլիս և օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների և պայմանավորվածության արդյունքում:

Նախագծով նախատեսվում է Սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետևյալ արտոնությունները՝
ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով:
բ) Սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից:
դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում:

ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
զ) Սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար»: