ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը խոստնում է, որ եթե լինի պատերազմ, ապա ինքն անձամբ օլիգարխների և պաշտոնյաների որդիներին կտանի բանակ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը:

Նա մասնավորապես ասել է. «Սաղին կտամ դեմս, քշեմ, տանեմ ընդե, եղա՞վ։ Էն վախտ էլ եմ տարել, տենց մարդ չի եղել՝ ինձնից փախնի»:

Մանվել Գրիգորյանը վստահ է, որ այսօրվա սերունդն ի վիճակի է պաշտպանելու հայրենիքի սահմանները: 

«Երբ որ ես պուճուր էի, մեր պապերն ասում էին՝ դո՞ւք պիտի պահեք երկիրը, փաստորեն, պահեցինք, բայց ես վախում եմ, նման բան չեմ ասում, ասում եմ՝ դուք եք պահում, դուք եք էս երկրի տերը մեր նոր սերնդին»,- ասել է գեներալը: