ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է հացադուլ անել այնքան ժամանակ, մինչև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայրիկյանը:
Ըստ նրա՝ իր կողմնակիցներից շատերը դեմ են նման քայլին՝ կարծելով, որ հացադուլն այսօր կորցրել է նախկին նշանակությունը, սակայն ինքը վստահ է, որ Հայաստանի ղեկավարությունը չի կարող անտարբեր մնալ նման նախաձեռնության հանդեպ:
«Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի իմ նամակին: Ըստ օրենքի՝ դա իր պարտականությունն է», - նշել է Հայրիկյանը և հավելել, որ ամենայն հավանականությամբ, հացադուլը կսկսի սեպտեմբերի 8-ին՝ նախագահի նստավայրի մոտ: