«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 1-ին, իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հպարտորեն հայտարարեց, որ հուլիսի 1-ից բարձրացել են բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերը, իսկ Հ1-ի եթերում էլ վերջերս գլուխ էր գովում, որ բուժքույրերի աշխատավարձը 10 տոկոսով բարձրացել է: Բայց երբ բուժհաստատությունները հաշվարկներ կատարեցին, պարզվեց, որ աշխատավարձի բարձրացումն ուղղակի փուչիկ է, որը պայթեց հատկապեց մարզային պոլիկլինիկաներում և դժգոհության ալիք առաջացրեց ամբուլատոր աշխատողների, բուժքույրերի, ընտանեկան բժիշկների շրջանում: Աշխատանք կորցնելու վտանգի առաջ նրանցից քչերն են հանդգնում խոսել այս մասին, այն էլ լրագրողների հետ:
Երեկ մեզ հետ կապվեցին Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցները և պատմեցին, որ ավելի քան 45 հազար բնակիչ սպասարկող այս հաստատությունում և հատկապես դրան կից գործող տարածքային պոլիկլինիկայում լարված իրավիճակ է: Բուժքույրերի և բժիշկների աշխատավարձը կրճատել են: Նախկին 48 հազարի փոխարեն մի քանի ամիս նրանք ստացել են 30 հազար: Սմբատ Օրբելյանը, որի հետ զրույցից այնքան տագնապալի վիճակ ուրվագծվեց, որ էթիկական խնդիրը երկրորդական թվաց: Սմբատ Օրբելյանը չժխտեց, որ իր աշխատակիցների աշխատավարձերը նվազել են, բացատրելով սա խաղի նոր կանոններով, այսինքն նրանով, որ փոխվել է ֆինանսավորման ձևը՝ պայմանավորված սպասարկվող բնակչության թվի կրճատմամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում