«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օրեր առաջ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում բնակիչների միջև սկսած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով: Միջադեպի կիզակետում Հայաստանի էլեկտրական ցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղի պատասխանատու Դանիել Կարապետյանն է և գյուղի բնակիչ Ատոմ Սարգսյանը: Պատճառը խնդրանքի մերժումն էր:
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ Հայկաշեն գյուղը երկար ժամանակ է լուսավորության խնդիր ունի: Գյուղի բնակիչներից Ատոմ Սարգսյանը «Հայէլեկտրացանց»-ի «Մուսալեռ» մասնաճյուղի պատասխանատու Դանիել Կարապետյանի հետ քննարկել է, թե էլեկտրացանցերն այնքան շատ թիվ են հաշվիչների վրա գրում, դրա համար էլ գյուղը զրկված է լուսավորությունից: Արդյունքում տղամարդկանց մեջ վիճաբանություն է սկսել և այնքան է թեժացել, որ Ատոմը, հանելով իր մոտ եղած որսորդական զենքը, կրակել է Դանիելի ոտքերի ուղղությամբ:
Կրակոցից հետո փողոցում խուճապ է ստեղծվել, որից հետո Ատոմը Դանիելին թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: