«Իրատես դե ֆակտո» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որ չկորցնի իր «ստաժը» և նրան ասի՝ «նախագահ ջան»: Այն է՝ «տետ ա տետ» շնորհավորի Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանն էլ անտեսում է իր մոտ եկող բանագնացների «հայցը» , որովհետև նրան այլևս հետաքրքիր չէ Ծառուկյանի շնորհավորանքը՝ այն էլ «տետ ա տետ, ոչ հրապարակավ: «Ուշացել է, բացատրում է նրան մոտ կանգնած աղբյուրը»: