Ցանկացած պատերազմի ավարտին նախորդում են բանակցությունները և ԼՂՀ Պաշտպանության բանակը ողջունում է ղարաբայան հակամարտության կարգավորման բանակցությունները ցանկացած մակարդակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումը` Մ. Հակոբյանն ասել է. «Շփման գծում խաղաղություն հաստատվեց օգոստոսի 5-ին, մինչև նախագահների հանդիպումը, քանի որ հայկական զինվորները արժանի հարված հասցրեցին ադրբեջանական դիվերսիային և սադրանքներին: Օգոստոսի 5-ին ադրբեջանական կողմը դադարեցրեց դիվերսիայի իրականացման փորձերը, ինչպես նաև մեր դիրքերի ինտենսիվ գնդակոծությունը»: 

Չնայած այս ամենին` ՊԲ հրամանատարը համոզված է, որ Ադրբեջանը մտադիր չէ ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծել: «Ես ակնկալիքներ չունեմ, որ ղարաբաղյան հարցը մոտակա մի քանի տարիների ընթացքում կլուծվի»,- ասում է նա: