Անդրադառնալով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմանը, հատկապես` վերջերս Նախիջևանում կայացած պաշտպանության նախարարների հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նշել է, թե ինքն առանձնապես մտահոգված չէ այս առիթով:

«Հարևան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության շահերի լայն շրջանակ, որի մասին վկայում են մի շարք համագործակցային նախաձեռնություններ` պաշտպանության ոլորտում ներառյալ: Կարծում եմ, որ հենց Վրաստանի մասնակցությունը կզսպի այս եռակողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի ազգային անվտանգության շահերին: Ձեր կողմից հիշատակված նախարարների հանդիպման վայրը նույնպես առանձնակի մտահոգությունների տեղիք չի տալիս, քանի որ այն պարզապես հանդիսանում է հնարավոր աշխարհագրական վայրերի տարբերակներից մեկը»,- ասում է Դավիթ Տոնոյանը:

Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ այս համագործակցության հետևանքները ամբողջովին ներառված են Հայաստանի պաշտպանության պլանավորման ռազմավարական նկատառումներում` դրանց կանխատեսվող վնասատու ազդեցությունների հաշվառմամբ: