«Այն, որ մեր երկրում օրեցօր սնկի պես աճող արագաչափերը համարվում են եկամտաբեր բիզնես, վաղուց հայտնի ճշմարտություն է: Լուրեր են պտտվում, թե արագաչափերի, ինչպես նախկինում երթուղային տաքսիների գծերի բիզնեսը սկսել են բաշխել տեղական քրեական հեղինակությունների, պատգամավորների և որոշ պաշտոնյաների միջև: Ըստ այդմ ՀՀ մարզերից մեկում տեղադրված մի քանի արագաչափից գանձված եկամուտը բաժին է հասնում այդ մարզի պատգամավորին կամ բարձրաստիճան պաշտոնյային: Ասել է թե՝ վարորդների գրպանի հաշվին հարստացող «Սեքյուրեթի դրիմ»-ը «լավություն» է անում որոշ արտոնյալների:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել շրջանառվող լուրերի հավաստիությունը, հնարավոր է կոնկրետ արագաչափը սպասարկի քրեական կամ քաղաքական հեղինակության: Հարցին ի պատասխան՝«Սեքյուրեթի դրիմ»-ի տնօրեն Ալիկ Զաքարյանն ասաց. «Դա հերթական սուտն է: Նման բան չի կարող լինել: Այդ ամբողջը ոստիկանության սեփականությունն է և բոլոր տուգանքները վճարվում են պետբյուջե: Այդ խոսակցությունները հիվանդ մարդու երևակայությունն է»,– գրում է թերթը։

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ օրաթերթից: