«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հերքում, որ «Մխչյան ֆիշ» ընկերությունը պատկանում է իր եղբորը: Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք իր եղբոր բիզնեսին արտոնություններ են տրվել՝ դեպի Ռուսաստան արտադրանքը արտահանելու համար, ինչին նա պատասխանեց. «Որևէ արտոնություն չկա: Ի՞նչ է նշանակում արտոնություն: Ես հիմա Ռուսաստանում էլ կարող եմ նման արտոնություն ստեղծել: Նա պետք է լինի պատշաճ հարկատու»:
Վարչապետը տեղեկացրեց, որ օրերս հայ գործարարների հետ տեղի է ունեցել քննարկում և կառավարությունն իր աջակցությունն է հայտնել հայ գործարարներին իրենց արտադրանքը ռուսական շուկա ներմուծելու հարցում: «Ես ասել եմ գործարարներին, որ պատրաստ ենք աջակցել իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան,- նշեց Հովիկ Աբրահամյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: