Դեռևս օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն սկսել էր ավիահարվածեր հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Ըստ ԱՄՆ- արած հայտարարության՝ նպատակը Սինջար լեռան վրա ապաստանած քուրդ-եզդիների պաշտպանությունն է սուննի գրոհայիններից և Էրբիլ քաղաքի պաշտպանությունը, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի հյուպատոսությունը։։
Այժմ «Ֆրանս Փրեսս»-ի փոխանցմամբ ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են Իրաք լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորությունը՝ սեփական գերատեսչությունների պաշտպանությունն ուժեղացնեու համար:
Ինչպես գործակալությանը հայտնել է իշխանական աղբյուրը՝ նախաձեռնության հեղինակը Պետդեպն է «Ներկայումս դիտարկում ենք մինչեւ 300 մարդ ուղարկելու հնարավորությունը», - հայտարարել են իշխանական մարմինները: