Skype ծառայության՝ Microsoft-ի կողմից գնվելուց ի վեր տեղի են ունեցել մի շարք լուրջ բարեփոխումներ: Եթե նախկինում Skype-ի հաշվի աշխատանքին արձագանքում էին օգտատիրոջ միացրած  բոլոր սարքերը ապա այժմ վիճակը փոխվել է: Մասնագետներին հաջողվել է այնպես անել, որ ծանուցումները ստացվեն միայն այն սարքի վրա, որով նամակագրություն կամ կապ է հաստատվում:

Skype-ի մասնագետներին վերջապես հաջողվել է լուծել «կպչուն» ծանուցումների խնդիրը, որոնք միաժամանակ հայտնվում են օգտատիրոջ ալիքին միացրած բոլոր սարքերին, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:



Իսկ ամենակարևորը ընկերությունում ասում են, որ այս դեպքում ծանուցումների նոր համակարգի մուտքագրման համար Skype տարբերակի թարմացման կարիք չի լինի: