ԼՂՀ զորամասերից մեկում ամառային ուսումնական շրջանի հանդիսավոր մեկնարկի ժամանակ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի դիվերսիոն գործողություններին դիմագրաված սպաները արժանացել են պարգևների և մեդալների: Զորամասի հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցերին նշեց, որ վիրավորների և զոհերի քանակը ցույց է տալիս ադրբեջանական և հայկական զինուժի, զինվորի մարտահոգեբանական պատրաստվածությունը:
Մանրամասները 1in.am-ի տեսանյութում՝