Թուրք խորհրդարանականներն օգոստոսի 15-ին հանդիպել են Ստամբուլի մերձակա կղզիներից մեկում պահվող քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, վերջինս  հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին հանդես կգա նոր ուղերձով: Ուղերձը կտարածվի Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով: Ինչպես հայտնում է Hurriyet -ը ուղերձի մասին հայտնի չէ նաև Օջալանին օրերս այցելած Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանին:

Նշենք, որ սեպտեմբերի մեկին Թուրքիան նշում է Համաշխարհային խաղաղության օրը: Ուղերձի հղման ժամկետը համընկել է նաև Քրդական աշխատավորական կուսակցության Թուրքիայի դեմ պայքարի երեսնամյակին: 



 Հաքան Ֆիդանը, Օջալանին վստահեցրել է, որ բանակցային պատվիրակություններ կստեղծվեն,  աշխատանքային պայմանները բարելավվելու համար: