Օգոստոսի 22-ին՝ ժամը 11.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղի ՀԷԿ-ի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել. ջրից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները Ձորավանք գյուղի թիվ 3 ՀԷԿ-ի տարածքից դուրս են բերել Ռ. Թ.-ի (ծնվ. 1958թ) դին: