«Ագրարային ապահովագրության աստիճանական ներդնումը մեր առաջնահերթություններից է», - այս մասին նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` լրագրողների հետ զրույցում:

Հայաստանի գյուղնախարարությունը անասնապահության ապահովագրման պիլոտային ծրագիր է սկսում ծրագիրն առաջին անգամ  կանցկացվի Վայոց ձորի մարզում, քանի որ վերջերս այնտեղ ավարտվել է խոշոր եղջերավոր անասունների գույքագրումը: