Լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Մարկ Դևիդ Չեպմենը 8-րդ անգամն է, որ  դիմել է պայմանական վաղաժամ ազատ արձակման համար, և համապատասխան հանձնաժողովից մերժում ստացել, հայտնում է «New York Daily News-ը»:

Հանձնաժողովից հայտնել են, որ մերժման հիմնական պատճառն այն է, որ մտավախություն ունեն, որ նա կշարունակի հանցագործություններ կատարել: «Մտավախություն կա, որ ազատ արձակվելով՝ դուք կրկին կխախտեք օրենքը»,- ասված է որոշման մեջ:

Չեպմենը վաղաժամ ազատ արձակման համար նորից կկարողանա դիմել միայն 2 տարի անց:

Մարկ Չեպմենը  5 անգամ կրակել էր The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի վրա 1980 թվականի դեկտեմբերի 8-ին, Մանհեթենում գտնվող նրա տան մոտ: