2013 թվականին մեր հանրապետությունում վարորդական վկայական է ստացել գեղեցիկ սեռի 8021 ներկայացուցիչ: Վերջին երկու տարում՝ 2012-ից մինչ օրս, կին վարորդների թիվն ավելացել է մոտ 16 հազարով, հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Անցած տարի ՀՀ-ում հաշվառվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար, որից ընդամենը 10-ը կին վարորդների մասնակցությամբ (ընդհանուրի 0,35 % ):
2013 թվականին տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող 1 կին վարորդ է հայտնաբերվել, որն էլ զրկվել է վարելու իրավունքից:
Բարի երթ, սիրելի կանայք: