Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա Ամերիկայի միացյալ նահանգների Նյու Յորք քաղաքում՝ ի պաշտպանություն ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի: Այս մասին հայտնի է դարձել գործարարի ֆեյսբուքյան էջից: Ակցիան տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ:
«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» առաջին երթը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին Երեւանում:
Մի խումբ քաղաքացիներ ԼՂՀ դրոշով, «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» պաստառներով հավաքվել են ՌԴ դեսպանատան մոտ եւ պահանջել ազատ արձակել հայ բարերարին:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: