«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբը շանսոնի աշխարհահռչակ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին խնդրում է հետաձգել Մոսկվայում կայանալիք համերգը՝ ի նշան 65-ամյա հիվանդ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման դեմ բողոքի:
Շտաբի հաղորդագրությունում նշվում է, որ Շառլ Ազնավուրի համերգը կկայանա հոկտեմբերի
3 –ին Մոսկվայում՝ Կրոկուս Սիթի Հոլլում:
«Շառլ Ազնավուրը հռչակավոր երգիչ և հազարից ավելի կոմպոզիցիաների հեղինակ է, որոնցից շատերը ոչ միայն ֆրանսիական, այլև համաշխարհային էստրադայի գանձերից են: Մենք հասկանում ենք, որ համերգի հետաձգումը կորուստների հետ է կապված, և կորուստների փոխհատուցման հարցով Ձեր իմպրեսարիոն կարող է կապվել Արթուր Սաֆարյանի հետ՝ Լևոն Գուրգենիչի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, ՌԴ ՔԿ-ն հուլիսի 24-ին մեղադրանք էր ներկայացրել Լևոն Հայրապետյանին՝ ՌԴ ՔՕ 160 (յուրացում կամ վատնում) և 174 (ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: