Ice Bucket Challenge ակցիան հասել է նաև էլեկտրոնային սարքավորումներին։ Samsung ընկերության շուկայագետները չէին կարող բաց թողնել հերթական անգամ մրցակիցներին «խայթելու» հնարավորությունը, և «սառը ցնցուղ» են պատրաստել իրենց Galaxy S5 սմարթֆոնի համար։

Կորեական ընկերության հեռախոսը դիմանում է սառը ջրին, որի հետ նաև սառույցի կտորներ են ընկնում։ Ոչ միայն դիմանում է, մնում գործունակ, այլև «մարտահրավեր» նետում մրցակիցներին։ Samsung-ը հրավիրում է iPhone 5s, HTC One M8 և Nokia Lumia 930 հեռախոսներին՝ հետևել իր օրինակին։