Օգոստոսի 24-ին` ժամը 21.11-ին, ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային հատվածում` Քարի լճի մոտակայքում, արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները մոլորված երեք քաղաքացիներին և արշավախմբի մնացած 12 անդամներին ուղեկցել են մոտակա բնակավայր:


