Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին նոր տեղեկությունները կրկին հաստատում են այն մասին, որ Կիմ Չեն Ընը ձգտում է ընդգծել իր՝ բռնապետական տոհմի արժանի իրավահաջորդի կարգավիճակը։ Նախկինում մամուլը նրան մեղադրում էր հոր արտաքինը «պատճենելու» համար։ Այժմ նմանություն են գտել նաև ձեռագրում, գրում է newsru.com-ը։
Հյուսիսկորեացի առաջնորդը, ամենայն հավանականությամբ, մանկուց սովորել է կրկնօրինակել «Պեկտու լեռան ոճը»։ Մամուլը դրանում նկատել է իր իշխանությունն օրինականացնելու ցանկություն։ Կորեացի մասնագետներն այդ ոճում նկատում են «թեթևություն» և «ներքին ուժ»։ Որոշակի նմանություններ են նկատվել նաև եվրոպացի բռնապետների ձեռագրերում։
Երկրի բնակիչները քաջատեղյակ են իրենց ղեկավարների ձեռագրերին ու ստորագրություններին:
«Առաջին և հավերժ» նախագահ Կիմ Իր Սենի ձեռագրի ոճն անվանում են «Արևի ոճ», Կիմ Չեն Իրինը՝ «Պեկտու լեռան ոճ»՝ իր հայրենի լեռների անունով, իսկ նրա մոր ձեռագիրը՝ «արևային շողերի ոճ»։