Ուկրաինայի ազգային գվարդիան հաղորդում է զրահապատ մեքենաների դեպի ռուսական սահմանն անցնելու և անջատողականների Մարիուպոլի վրա հարձակվելու մասին: «Դոնբաս» և «Ազով» գումարտակները առավոտյան մտել են կռվի մեջ:

Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության տեղեկատվական կենտրոնի խոսնակը հայտնում է, որ զրահապատ մեքենաների շարասյունը՝ 10 տանկով և 2-ական «БМП» և «УРАЛ» տեսակի տեխնիկայով խախտել է պետական սահմանն ու ներթափանցել Ուկրաինայի տարածք:

Իսկ ավելի ուշ ուկրաինական լրատվամիջոցների փոխանցում են, որ օգոստոսի 25-ի ժամը 07:00-ի դրությամբ ուկրաինացի զինվորականները 8 թշնամական տանկ, 10 զրահապատ մարտական մեքենա եւ 3 «Գրադ» են ոչնչացրել: Հաղորդագրության մեջ նաև ասվում է. 

«Չնայած թշնամու ակտիվացմանը, նրա հակահարձակմանը, հակաահաբեկչական գոտու ուժերը շարունակում են պահել զբաղեցրած դիրքերը և ահաբեկիչներին զգալի վնասներ հասցնել: Մասնավորապես, մոտ 250 ռուս վարձկաներ, թշանամու 8 տանկ, 10 զրահապատ մարտական մեքենա, 1 հաուբից է ոչնչացվել»: