«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կենտրոնական բանկը անցած շաբաթ հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը:

Ըստ այդ կանխատեսման, այս տարի մեր տնտեսությունը կաճի 3.9 տոկոսով: Նշենք, որ ՀՀ 2014-ի պետական բյուջեի հիմքում դրված է տնտեսական 5.2 տոկոս աճի կանխատեսում: ՀՀ կառավարության 2014 թվականի ծրագրի համաձայն՝ տնտեսական աճը պետք է լիներ 5 տոկոսի միջակայքում:

Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրերում 2014 թվականի համար կանխատեսվում էր 5-ից 7 տոկոս տնտեսական աճ: Այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը ԿԲ-ն պայմանավորել է «Հայաստանի աոևտրային և ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսական զարգացումների արդյունքում փոխանցվող բացասական ազդեցությունների խորացմամբ»:

ԿԲ-ն նաև կանխատեսել է ՌԴ-ից դեպի Հայաստան հոսող տրանսֆերտների աճի տեմպի էական նվազում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: