«Այս գործով անցնում էին 5 անձինք, մինչդեռ մեղադրյալի աթոռին առայժմ նստած է միայն մեկը՝ գործարար Ալբերտ Օհանջանյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործի տրոհման պատճառն այն է, որ ՊՆ-ում 2 տարի է դեռ շարունակվում է հաշվարկվել պետությանը հասցված վնասի չափը:

Օրերս էլ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն այս օրերին աճուրդի է հանել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող իր առանձնատունը և էլի մի քանի բաներ: Հավանաբար, նրան ստիպել են փոխհատուցել պետությանը հասցրած վնասը»,–գրում է թերթը։

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ օրաթերթից: