Թուրքիայի Էմրուլլահ Իշլերը հայտնել է, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայայության տակ մի քանի ոչ մահմեդական հիմնադրամ և դրանց պատկանող եկեղեցիներ կան:

Ինչպես փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը,  ի պատասխան Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Օզջան Ենիչերի գրավոր հարցադրմանը՝ Թուրքիայի փոխվարչապետ Էմրուլլահ Իշլերը հայտնել է, որ Թուրքիայում կա ոչ մուսուլմանական 166 համայնքային հիմնադրամ, որից 74-ը հունական են, 52-ը՝ հայկական և 18-ը՝ հրեական:

Փոխվարչապետի խոսքով՝ հունական հիմնադրամներին պատկանում է 115 եկեղեցի, հայկականին՝ 52 ևհրեականին՝ 47 սինագոգ: Էմրուլլահ Իշլերը նշել է նաև, որ ևս 17 այլ համայնքներին են պատկանում 42 եկեղեցի: