Ռուսասատանի Չելյաբինկսում մեկնարկել է ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացված է 7 մարզիկներով: 60 կգ քաշային կարգում օգոստոսի 25-ին պայքարի մեջ են մտել Հովհաննես Դավթյանն ու Գրիգոր Իվանյանը:
Երկու մարզիկներն էլ չի հաջողվել նվաճել մեդալ:
Դավթյանը հաղթել է երկու մրցակիցների, սակայն 1/8-րդ եզրափակիչում պայքարը զիջել է ապագա բրոնզե մեդալակիր ճապոնացի Նաոխիս Տակատոյին: Իվանյանը տարել է մեկ հաղթանակ, իսկ 1/16-րդ եզրափակիչում պարտվել է ղազախ Այբեկ Իմաշևին:
Օգոստոսի 26-ին պայքարի մեջ կմտնեն ևս երկու հայ մարզիկներ: 66 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Դավիթ Ղազարյանը, իսկ 52 կգ քաշային կարգում՝ Ժաննա Ստանկևիչը: