Մինչ լրատվամիջոցների հետաքրքրության կենտրոնում շարունակում է մնալ «սառույցով դույլ» ֆլեշմոբը, պաղեստնիցի լրագրողն ակցիայի իր տարբերակն է առաջարկել, հայտնում է The Independent-ը:
Լրագրող Այման ալ-Ալուլի ակցիայի դեպքում ջրին ու սառույցին փոխարինում են ավազն ու քարը: «Խճաքարով դույլ» անվանումով ակցիան նպատակ ունի համերաշխություն հայտնել Գազայի բնակիչներին, որոնք Իսրայելի գործողությունների հետևանքով զրկվել են իրենց կացարաններից:
Այժմ Facebook-ում ստեղծվել է համապատասխան #RubbleBucketChallenge էջը, որն արդեն հազարավոր like-եր է հավաքել: Էջը փորձում է բարձրացնել իրազեկվածությունը Գազայի պատերազմի շուրջ, «որտեղ մարդկանց ռմբակոծում են իրենց իսկ տներում»: