Համաձայն իսպանական ԶԼՄ-ի` «Ռեալ» ֆուտբոլային ակումբի մարզիչը` Ժոզե Մաուրինյոն, ամռանը կլքի թիմը: AS իսպանական հրատարակչությունը:

AS իսպանական հրատարակչությունը, հղում անելով տեղական լրագրողներից մեկին, գրում է , որ Մաուրինյոն չի կարող մնա իր ներկայիս խմբում, քանի որ դեռ հունվարին պայմանագիր է ստորագրել մեկ այլ ակումբի հետ:

«Մաուրինյոն հունվարին պայմանագիր է կնքել և ամռանը հեռանալու է «Ռեալ»-ից` անկախ խաղաշրջանի արդյունքներից: Ակնհայտ է, որ ոչ պորտուգալացին, ոչ էլ ակումբի նախագահը չեն ցանկանում այդ մասին հասարակայնորեն խոսել»,- հայտնում է հրատարակչությունը: