Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մինսկում կայանալիք բանակցություններից առաջ ողջունել են միմյանց:
Նշվում է, որ ռուսական և ուկրաինական պետությունների ղեկավարները Անկախության պալատում լուսանկարման արարողության ժամանակ միմյանց ձեռք են սեղմել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մաքսային միություն-Ուկրաինա-ԵՄ ձեւաչափով հանդիպման ամփոփմամբ կարող է ընդունվել փաստաթուղթ, որի նախագիծը արդեն նախապատրաստվել է: