Երեկ՝ օգոստոսի 26-ին կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշոնկոյի հանդիպումը Մինսկում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ բազմակողմ գագաթաժողովի շրջանակում: Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Ինչպես փոխանցում է BBC-ն՝ Վ. Պուտինը մասնավորապես հայտարարել է, որ ինքը պատրաստ է օգնելու կարգավորել հարաբերությունները անջատողականների և ուկրաինական իշխանությունների միջև:
Իսկ Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ ռազմական կոնֆլիկտը կարգավորելու նպատակով կստեղծվի «ճանապարհային քարտեզ»: Ընդ որում նախագահը ընդծել է, որ հրադադարը անպայմանորեն պետք է լինի երկկողմանի: Նախագահները քննարկել են նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին հումանիտար օգնության հատկացումը:
Իսկ երկու նախագահների ձեռքսեղմումը գրավել է միջազգային հասարակության ուշադրությունը: Հանդիպման ընթացքում Պորոշենկոն նորից կոչ է արել պահպանել իր կողմից մշակված «խաղաղ պլանը»: