Ամերիկացի լրագրող Փիթեր Թեո Կյորտիսը, շուրջ 2 տարի պատանդ էր Սիրիայում, կիրակի ազատ է արձակվել ու վերադարձել ԱՄՆ, հայտնում է CBS հեռուստաալիքը:
Տեսանյությում, որը հայտնվել էր «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տրամադրության տակ, տղամարդը պատմում է, որ պրոֆեսիոնալ լրագրող է ԱՄՆ Բոստոն քաղաքից: Լրագրողի խոսքերով՝ ինքը գերության մեջ ստացել է «ամեն ինչ, ինչ իրեն անհրաժեշտ էր», ներառյալ հագուստ և սնունդ:
Կիրակի օրը հեռուստաալիքը հայտնել է սիրիական գերությունից ամերիկացի լրագրողի ազատվելու մասին, որը պատանդ էր վերցվել Թուրքիայի հետ սահմանին 2012 թ. հոկտեմբերին
Դրանից հետո նրան տեղափոխել էին Թել Ավիվում ամերիկյան դեսպանատուն, որտեղ նա անցել է բժշկական զննություն: Հեռուստաալիքի տվյալներով՝ լրագրողին տեղափոխող ինքնաթիռը երեքշաբթի ուշ երեկոյան վայրէջք է կատարել Բոստոնում, որտեղ նրան դիմավորել է մայրը:
ՄԱԿ-ը նույնպես հաստատել է լրագրողի ազատարձակման մասին լուրը։